Ուղիղ եթեր
Ներքին 36 րոպե առաջ - 17:22 05-11-2026

Արաքսի սահմանային գոտում բացահայտվել են ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում՝ Արաքս գետի սահմանապահ գոտիներում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության խախտումներ։

Քաղաքացի Գ.Մ.-ն Արաքս գետից ինքնակամ տեղադրված մակերևութային ջրի պոմպերի միջոցով իրականացրել է ապօրինի ջրառ՝ ոռոգման նպատակով։ Տեսուչների կողմից ապօրինի տեղադրված խողովակաշարն ու պոմպերն ապամոնտաժվել և ի պահ են հանձնվել սահմանապահ զորքերի ծառայողներին։

Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։

Սահմանապահ ուղեկալներից 2-ի տարածքներում հայտնաբերվել է վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն 4 որսածուղակ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է անկած աղվես։ Ապօրինի որս կատարելու փաստով քաղաքացի Վ.Մ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150․000 ՀՀ դրամի չափով։

Շրջայցերի ընթացքում Արաքս գետի ջրային ավազանից դուրս են բերվել ապօրինի ձկնորսության համար նախատեսված ինքնաշեն սարքեր, որոնք սահմանված կարգով վնասազերծվել և առգրավվել են։
Համատեղ միջոցառումները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
18:00 Վասակ Դարբինյանի աստեղային ժամը․ նրանք բոլորը Վասակներ են
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել