Ներքին 1 տարի առաջ - 18:59 20-01-2025

Ջրային պարեկները բացահայտել են ապօրինի որսի նոր դեպքեր

Հունվարի 19-ին Նորաշեն և Չկալովկա բնակավայրերում ծառայություն իրականացնելիս ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի որսած ձկներ։

Նորաշենի մոտ ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են 47-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում նկատել են ձկներ։ Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

400 հատ սիգը կշռել է 135 կգ: Ըստ վարորդի` ձկները մի անծանոթից գնել է նույն օրը` Ծովազարդ գյուղի մոտակայքում:

Պարեկների հաջորդ բացահայտումը Չկալովկայի մոտակայքում էր։ Ստուգման նպատակով իրավապահները կանգնեցրել են 28-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում նկատել են ձկներ: Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

220 սիգը կշռել է 55 կգ: Տղամարդը հայտնել է, թե ձկները ձեռք է բերել նույն օրը` Կարմիր գյուղի տարածքից:

Երկու դեպքում էլ մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին