Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:20 13-07-2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավարտվել է ամերիկացի 15 ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հուլիսի 7-ից 13-ը տեղի է ունեցել ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպության հետ իրականացվող ամերիկացի 15 ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Այն կազմակերպվել է երրորդ անգամ, հաշվի առնելով նաև նախորդ տարիների մասնակիցների առաջարկությունները և ցանկությունները:


Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Վերապատրաստումն ընթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով: Հայոց ցեղասպանության թեման մասնակիցներին ներկայացվել է պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական տեսանկյուններից՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա պետական անպատժելիության, թուրքական ժխտողականության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկայիս քաղաքական իրավիճակի, տնտեսական իրադրության վրա:

Առանձին դասաժամեր են հատկացվել Արցախյան հիմնահարցին: Ծրագիրը ներառում է հատուկ մշակութային մաս, որը նպաստում է ամերիկացի ուսուցիչների շրջանում հայերի, հայոց պատմության և Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողության բարձրացմանը և այդ գիտելիքի փոխանցմանը ԱՄՆ ապագա քաղաքացիներին:

«Genocide Education Project»-ը մասնակիցներին ընտրում է ԱՄՆ տարբեր նահանգներից, այնպես որ նախորդ տարիների հետ միասին վերապատրաստման ծրագրին մասնակցել է 45 ամերիկացի ուսուցիչ ԱՄՆ 29 նահանգներից:

Սա թույլ է տալիս ստեղծել կրթողների ցանց «Genocide Education Project»-ի վերահսկողությամբ և խորհրդատվությամբ, որոնք տարածում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարիտ գիտելիք՝ թեման դարձնելով համաշխարհային պատմության մաս:

Ծրագրի 2024 թ. մասնակիցները, ծանոթանալով Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդներին, շեշտադրումներին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային նյութերին, թանգարանի հիմնական ցուցադրության թեմատիկ շեշտադրումներին, պարտավորված են ծրագրի ավարտից հետո վերապատրաստել իրենց նահանգների քսան այլ ուսուցիչների, մասնակցել նահանգային գիտաժողովների՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատրաստել դասեր:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին