Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 22:14 19-03-2026

Սարիկ Մինասյանին քաղաքական գործիչ չեմ համարում․ ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար

ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն, Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտնվել է անհարմար իրավիճակում։ Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցը ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի։

Որպեսզի Oragir.News-ի ընթերցողի համար պարզ լինի, թե ինչ է կատարվել, ինչի համար է Մինասյանը հայց ներկայացրել Ղուկասյանի դեմ, սկսենք սկզբից։

Սարիկ Մինասյանը իր հանրային խոսույթում անում է հայտարարություններ, որոնք, ըստ էության, հակասում են իր անցած ճանապարհին։ Մինասյանը քննադատում է մի քաղաքական ուժի, որի համար 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց ինքն է ձայներ հավաքել։ Խոսքը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ մասին է։

Մինասյանի հայտարարությանը ՀՀԿ-ին դուր չի եկել։ Գյումրիի ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը հայտարարել է, որ Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ, կուսակցությունից հեռացվել է։ Սարիկ Մինասյանը դիմել էր դատարան, բայց փորձաքննությունով ապացուցվել էր ամեն ինչ, սակայն ապացույցը Մինասյանի օգտին չէ։ Թեմայի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սարիկ Մինասյանից։ Նա ասաց՝ հեռախոսով չի մեկնաբանում, հարցազրույց եթե տա, ապա այդ հարցին էլ կպատասխանի մեծ սիրով։

Oragir.News-ը զրուցել է նաև Գյումրիի ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանի հետ։

«Էս թեման շատ ծեծվեց, էլ ասելու բան էլ չկա, ըստ իս։ Փորձաքննությունը տվել է իր եզրակացությունը, մնացած եզրակացություններն էլ, ով ինչպես կանի՝ կանի։ Փորձաքննությամբ ապացուցվել է, որ իր ձեռագիրն է, իր ստորագրությունն է, էլ դրանից հետո ես ինչ ասեմ։ Մենք իրար հետ ոչ մի շփում չենք ունեցել, և ինքը իր ենթադրությունների սահմաններում մտածել է, որ ես ուզում եմ ընտրությունների նախաշեմին իրեն վնասել իր հեղինակությանը, բարի համբավին, որի նպատակն ես չեմ ունեցել։ Ես դատարանում էլ եմ նույնը ասել։ Իր անձը ինձ բացարձակ չի հետաքրքրում, և հիմա էլ չի հետաքրքրում, թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ։ Իրեն առաջադրել են շրջանային խորհրդի նախագահ, ղեկավարի թեկնածու է անգամ եղել, և մինչև այսօր մեր կուսակցության համակարգչի ծրագրում երևում է, որ իր թեկնածությունն ուղարկվել է։ Մինչև այսօր ծրագրում էդ անունը երևում է։ Ես իրեն չեմ համարում քաղաքական գործիչ, ընդամենը պատեհապաշտությամբ զբաղվող մարդ է, էս կուսակցությամբ էն կուսակցությունով պաշտոն են պահում։ Ամեն մարդ ինքն է իր ճանապարհն ընտրում, այսպես ասած՝ կերտում»,- եզրափակում է Գյումրիի ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ