Արտաքին 6 ամիս առաջ - 10:41 19-03-2026

Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին

Հինգշաբթի օրը օդային հարձակման է ենթարկվել Կարմիր ծովի ափին գտնվող Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգիստը։

Այս մասին «Reuters» գործակալությանը հայտնել է սեփական աղբյուրը։

Նա հավելել է, որ հարձակման հետևանքները նվազագույն են եղել։

Գործակալությունը պարզաբանել է, որ հինգշաբթի օրը օդային հարձակման է ենթարկվել նավթային հսկա Saudi Aramco-ին պատկանող SAMREF նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է Կարմիր ծովի Յանբու նավահանգստում։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացում էր տարածել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի մի շարք նավթային օբյեկտների տարհանման վերաբերյալ:

Ներկայումս Յանբու նավահանգիստը Պարսից ծոցի երկրների համար հում նավթի արտահանման միակ հանգույցն է, քանի որ Իրանը փաստացիորեն փակել է Հորմուզի նեղուցը։ Վերջինս Օմանի հետ համատեղ վերահսկվող ջրային նեղ ուղի է, որով սովորաբար անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին:

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում