Արտաքին 6 ամիս առաջ - 19:44 15-03-2026

Ռեզա Փահլավին ներկայացրել է անցումային Իրանի 5 տնտեսական նպատակները

Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին ներկայացրել է «անցումային Իրանի» հինգ տնտեսական նպատակները։

Տեսաուղերձում Փահլավին հայտարարել է, որ անցումային իշխանությունները կազատագրեն Իրանի տնտեսությունը ռազմական և կիսառազմական խմբավորումների, ինչպես նաև տնտեսական հանցագործների վերահսկողությունից։

«Բռնագրավված կամ գողացված ազգային հարստությունը կվերադարձվի և կփոխանցվի Իրանի քաղաքացիներին։ Պետական ​​ռեսուրսները նախատեսվում է վերաուղղել օտարերկրյա զինված խմբավորումների ֆինանսավորումից դեպի երկրի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և վառելիքի համակարգերի վերակառուցումը։

Անցումային համակարգը կվերացնի կոռուպցիան և մենաշնորհները՝ ազգային հարստությունը ուղղորդելով առողջապահության, կրթության զարգացմանը և աղքատության դեմ պայքարին։

Իրանի ամենամեծ հարստությունը ոչ թե նավթն ու գազն է, այլ նրա ժողովուրդը։ Խոստանում եմ ներդրումներ կատարել մարդկային կապիտալում, վերամիավորվել համաշխարհային տնտեսության հետ և վերականգնել երկրի տնտեսական կայունությունը, աճը և բարգավաճումը»։

Փահլավիի խոսքով՝ սրանք դատարկ խոստումներ չեն, այլ պարտավորություններ, որոնք նա մտադիր է իրականացնել Իրանի ժողովրդի հետ միասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը