Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:54 13-03-2026

Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը

Ֆասթ Բանկն ու «Երևան» ֆուտզալի ակումբն օրերս ստորագրել են գործակցության պայմանագիր, ըստ որի Բանկը դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը։

Ֆուտզալի ազգային հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունում քառորդ եզրափակիչ հասնելուց հետո այս մարզաձևը Հայաստանում նոր թափ է ստացել։ Ֆասթ Բանկը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը տարատեսակ մարզաձևերում, վերջին տարիներին շարունակական աջակցություն է տրամադրել ոլորտի առաջընթացի համար։

Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Մխիթարյանն ասել է․ «ժամանակակից աշխարհում և հատկապես ֆինանսական ոլորտում ամենակարևոր հատկանիշներն են արագությունը, ճկունությունն ու ճիշտ պահին արագ որոշումներ կայացնելը: Ֆուտզալը մի մարզաձև է, որտեղ խաղի ելքը որոշում է արագությունն ու դինամիկան: Ֆասթ Բանկի համար մշտապես կարևոր է աջակցել հաջողված և տեսանելի զարգացում ապրող նախագծերին։ Այսօր ֆուտզալը մեծ թափ է հավաքում Հայաստանում, և հատկանշական է, որ ակումբային ֆուտզալում «Երևան»-ը հանդիսանում է առաջատար նախագծերից մեկը: Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կօգնի ակումբին ապահովել չեմպիոնական դիրքն ու հետագա զարգացումը»։

«Երևան» ակումբում վստահ են՝ գործընկերությունը կօգնի թիմին պահպանել բարձր նշաձող և շարժվել առաջ։ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կարևորել է սպորտի և բիզնեսի գործակցությունը․ «Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին մեզ աջակցելու, մեր կողքին կանգնելու համար, ինչպես նաև «Բադալյան եղբայրներ» ընկերության խմբին, որոնք վերջին 6-7 տարին մշտապես եղել են ֆուտզալի կողքին․ միակ մարդիկ են, որ մշտապես եղել են մեր կողքին, ու այսօրվա արդյունքները, որոնք մենք գրանցել ենք, նաև նրանց հովանավորչության և աշխատանքի շնորհիվ է», – ասել է նա:

Ակումբի ավագ Արթուր Պատատյանի համար մեծ պատիվ է լինել թիմի անդամ, նա վստահ է՝ շնորհիվ ընտրված ճիշտ ռազմավարության հաղթանակները շարունակական են լինելու․ «Մենք արդեն 4 անգամ դարձել ենք Հայաստանի չեմպիոն և 3 անգամ գավաթակիր, ինձ թվում է՝ թվերն արդեն խոսում են «Երևանի»-ի հաջողությունների մասին: Ակումբն ունի ընդունված ռազմավարություն, որը ենթադրում է խաղացողներ մատակարարել հավաքականին, ինչպես նաև ուղարկել արտերկիր, որպեսզի ավելի հաջող հանդես գան և օգնեն հավաքականին հետագա հաջողություների համար», – նշել է նա:

Ֆասթ Բանկում կարևորում են սպորտային, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացումը՝ մշտապես աջակցելով տարատեսակ նախաձեռնությունների։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան