Ուղիղ եթեր
Ներքին 29 րոպե առաջ - 21:37 05-11-2026

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Ողջունելով հյուրին՝ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման, իրավունքի գերակայության ամրապնդման և դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացման գործում։

Արթուր Աթաբեկյանն ընդգծել է դատական իշխանության առաջնահերթ կարիքներին համահունչ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական համակարգին առնչվող տարաբնույթ թեմաներ, այդ թվում՝ դատական համակարգի կատարողականին, արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է արվել դատական անկախության և հաշվետվողականության երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև՝ դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմների զարգացմանը։

ԲԴԽ նախագահը ներկայացրել է համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ կարևորելով նաև արհեստական բանականության գործիքների կիրառման եվրոպական փորձի ուսումնասիրությունը՝ մարդու իրավունքների և դատական անկախության երաշխիքների պահպանմամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են դատական ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությանը։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում աշխատանքային ձևաչափով հանդիպումներ անցկացնել՝ համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա քայլերը մանրամասն քննարկելու նպատակով։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան