Ռուսաստանը խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը՝ հաշվի առնելով նոր էսկալացիայի պահպանվող ռիսկերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել, խուսափել մարդկանց կուտակումներից, զանգվածային միջոցառումների անցկացման վայրերից, ինչպես նաև ռազմական և կառավարական օբյեկտների հարակից տարածքներից։
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և նույնը խորհուրդ տալիս Իրանում գտնվող իր քաղաքացիներին։