Մադրիդի «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ մրցաշարի հանդիպումների հիմնական ժամանակին ավելացված րոպեներին խփած գոլերի քանակով ռեկորդակիր։
Մադրիդյան ակումբը նոր ցուցանիշ է գրանցել մրցաշարի լիգայի փուլի 4-րդ տուրում՝ Հունաստանում ԱԵԿ-ի դեմ հանդիպման ժամանակ։ «Ռեալը» հաղթել է 3։2 հաշվով, իսկ վճռորոշ գոլը 90+2-րդ րոպեին խփել է թիմի ավագ, ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
The Touchline-ի տվյալներով՝ այդ գոլը Չեմպիոնների լիգայում 90-րդ րոպեից հետո «Ռեալի» խփած 49-րդն էր՝ առանց հաշվի առնելու լրացուցիչ ժամանակը։ Այդ ցուցանիշով մադրիդյան ակումբը առաջ է անցել մյուս բոլոր թիմերից։
Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի չորս տուրից հետո «Ռեալը» վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Նույնքան միավոր ունի նաև առաջատար ՊՍԺ-ն, որը մադրիդցիներին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով։
Armsport