Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել գերագույն առաջնորդի ուղերձը
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։
Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Ուղերձի բովանդակությունը չի հրապարակվում։ Մոսկվա ժամանած Ռեզայիի հետ Ռուսաստանի նախագահի հանդիպումն ավելի վաղ տեղի է ունեցել Կրեմլում։