Ներքին 5 ամիս առաջ - 20:15 12-03-2026

Աշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է ՀՀ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը

Աշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը։

Այս մասին գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել են հանդիպել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ։

Այս հրաժարումն արդեն իսկ խոսուն արձանագրում է Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի մասին։ Նրանց կողմից իրականացված հետազոտության ընթացքում ի հայտ են եկել հետևյալ մտահոգիչ փաստերը.

Քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ և կալանքներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի՝ «Ուժող Հայաստան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի և Մկրտիչ եպս. Պռոշյանի նկատմամբ, երբեմն նաև՝ ոստիկանության կողմից խիստ և անհամաչափ ուժի կիրառմամբ և հաճախ՝ երկարատև ու անհարկի նախնական կալանքով.

Դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձեր, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, ինչի հետևանքով որոշ դատավորներ հեռացվել են պաշտոնից՝ ըստ երևույթին քաղաքական շարժառիթներով, ինչպես նաև քաղաքական կողմնակալության նշաններ այն դատավորների նշանակման գործընթացում, որոնք քննության են առնում ընդդիմադիր գործիչների գործերը.

Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածների չափից ավելի կիրառություն՝ խոսքի հետ կապված իրավախախտումները քրեականացնելու համար (օրինակ՝ «խուլիգանություն» կամ «կառավարության տապալման կոչեր»), որոնց հիմքով հետապնդվում են պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և լրատվամիջոցներ.

Դատական համակարգի և անվտանգության կառույցների ակնհայտ օգտագործում կառավարության կողմից քաղաքական ընդդիմախոսների դեմ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից