Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 12:30 12-03-2026

Խաղաղության անվան տակ կտոր-կտոր զիջում են մեր հայրենիքը. 44-օրյայի մասնակից

«Ես, որպես 2020 թվականի պատերազմի մասնակից, ինչպես նաև 2022 թվականին Վարդենիսի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ այնտեղ գտնված մարդ, ուղղակի անընդունելի եմ համարում այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Մեր երկրում գրեթե չկա մի քառակուսի մետր տարածք, որի համար արյուն չի թափվել, որի համար կյանք չի զոհվել։ Իսկ այսօր տեսնում ենք, թե ինչպես է իշխանությունը խաղաղության անվան տակ, կամաց-կամաց, կտոր-կտոր զիջում մեր հայրենիքը»,– լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Ավետիս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի։

«Այս զիջումների արդյունքում վաղը կամ մյուս օրը մենք կարող ենք ստանալ ավելի մեծ պատերազմ՝ ավելի ծանր և ցավալի կորուստներով։ Այն, ինչ եղավ 2020-ին և 2023-ին, արդեն ցույց տվեց, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ հակառակորդը տարիներով հաշվարկված քայլեր է անում»,– նշեց նա։

Ավետիսյանի կարծիքով՝ նույն իրավիճակը կարելի էր տեսնել նաև Արցախում, երբ 2020 թվականից հետո ադրբեջանական կողմը փուլ առ փուլ գրավում էր բարձունքներ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Արցախի հայաթափումը։

Նա անդրադարձավ նաև Վարդենիսի ուղղությամբ տեղակայված դիրքերին՝ նշելով, որ դրանք բարձրադիր տարածքներ են։ «Վարդենիսի հատվածում բարձունքները հիմնականում 3000 մետրից բարձր են, և այնտեղ գրեթե միշտ ձյուն է լինում։ Սակայն այսօր այդ տարածքների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպես, կարծես դրանց ռազմավարական նշանակությունը հաշվի չի առնվում»,– ասաց նա։

Մանրամասները ` տեսանյութում :

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում