Արտաքին 8 ամիս առաջ - 23:24 11-03-2026

Փեզեշքիանն ասել է՝ ինչ է անհրաժեշտ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար

Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ճանաչել Թեհրանի իրավունքները և փոխհատուցում վճարել։ X-ի իր էջում այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի առաջնորդ Ասիֆ Ալի Զարդարիի հետ՝ վերահաստատելով Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը։

«Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից սանձազերծված այս պատերազմին վերջ դնելու միակ միջոցն Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, հատուցումներ վճարելը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքներ տրամադրելը»,- գրել է Փեզեշքիանը:

ՌԻԱ Նովոստին, հղում անելով աղբյուրին, նշում է, որ Թեհրանն ընթացիկ իրավիճակում չի մտածում Վաշինգտոնի հետ բանակցությունների մասին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է