Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 22:19 11-03-2026

Ես անձնագրերը չեմ ստուգում․ «Գաստրոտան» տնօրենը՝ ադրբեջանցիների մասին

Երեկվանից մամուլում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները Գյումրիի սրճարաններից մեկում հաց ուտում և տեսանյութում ադրբեջաներենով ասում հետևյալը․ «Հայրենիք, սպասիր՝ մենք կգանք։ Ահմեդով եղբայրները՝ Ռովշենը և Իլհամը՝ Հայաստանում՝ սրճարանում։ Հարազատ վայրերը տեսնելը, այնտեղ շրջելը, նրա օդը շնչելը կյանքի հրաշքն է։ Մեր սիրտը կարոտից ցավում է, հայրենիք»։

Ավելի վաղ Oragir.Newsհայտնել էր, որ ադրբեջանցիները ազատ շրջում են Գյումրիում և Ամասիա համայնքի գյուղերում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիները եղել են Գյումրիում հայտնի «ԳՎՈՒԳ» գաստրոտանը։ Գաստրոտան տնօրեն Համլետ Գևորգյանը ներկայացրել է որոշ մանրամասներ։ «3 հոգով էին՝ 2 տղամարդ և նրանցից մեկի կինը։ Ռուսերենով էին խոսում, մեզ թվաց՝ դաղստանցի են։ Մոտ մի ժամ, կամ մի քիչ ավել մնացին, ոչխարի քյալլա էին պատվիրել։ Հարցուփորձ էին անում երաժշտությունից, բայց որևէ ազգայնամոլական բան չեմ նկատել։ Բացի այդ՝ ես անձնագրերը չեմ ստուգում, որ իմանամ՝ ինչ ազգից են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գևորգյանը։

Համլետ Գևորգյանն ասում է, որ նրանք իրենց թույլ չեն տվել ավելորդ բան, հացը կերել և գնացել են։ Թե ովքեր են եղել Գյումրի այցելած այդ անձինք և ինչ նպատակով են գտնվել Հայաստանում, պաշտոնական մակարդակով առայժմ պարզաբանումներ չեն տրվել։

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը և դրանում հնչող արտահայտությունները հանրային լայն արձագանք են առաջացրել՝ հատկապես հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարված ֆոնը։

Հարցը շարունակում է մնալ բաց՝ ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Հայաստանում և ինչ վերահսկողությամբ են նրանք տեղաշարժվում երկրի տարբեր համայնքներում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ