Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 20:45 18-02-2026

ԱԱԾ-ն թույլ է տվել, որ ադրբեջանցիները ազատ ֆռֆռան. Ամասիայի բնակիչներին արգելել են խոսել

«Ադրբեջանցիները Ամասիայում զրուցում են հայ պարեկների հետ». համացանցում այս վերտառությամբ մի տեսանյութ է տարածվել, որում ենթադրյալ ադրբեջանցին ռուսերենով զրուցում է Ամասիայի տվյալ հատվածում ծառայություն իրականացնող հայ պարեկների հետ։

Օրերս ԱԱԾ-ում Oragir.News-ի աղբյուրը ևս հաստատել էր տեղեկությունը, որ ադրբեջանցիները ազատ շրջում են Գյումրիում և Ամասիա համայնքի գյուղերում։ Oragir.News-ի հետ զրույցում Ամասիայի բնակիչները նշել են, որ ադրբեջանցիները 2-3 օր գիշերել են համայնքում։

Նրանց խոսքով՝ ադրբեջանցիները մարդկանց «քթի տակ» ազատ շրջել են, ցուցադրել տեղի բնակավայրերը ու դրանք ներկայացրել որպես իրենց «պատմական բնակավայրեր»։

Ավելին՝ Ամասիայի բնակիչներին արգելվել է խոսել տեսածի և լսածի մասին։ Փոխարենը նրանց հիշեցրել են, որ նախկինում հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրել։

Oragir.News-ի հետ զրույցում տարեց տղամարդը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, պատմում է, որ նման դեպքեր նախկինում ևս եղել են։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիները եկել են, նկարահանել այն տները, որտեղ ժամանակին ապրել են։

«ԱԱԾ-ն թույլ է տվել, որ ադրբեջանցիները ազատ ֆռֆռան։ Մարդիկ եկել, ման են եկել, տեսանյութեր նկարել»,- ասում է տղամարդը։

Ստացվում է, որ սահմանամերձ համայնքում օտարերկրյա քաղաքացիները կարող են օրեր շարունակ ազատ շրջել, նկարահանել, տարածքները ներկայացնել որպես «պատմական ադրբեջանական», իսկ տեղի բնակիչներին պարզապես հորդորում են լռել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան