Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 11-03-2026

Չեմ զարմանա, որ ցույց տան, թե Փաշինյանը գագաթնաժողովից ոնց ա զուգարան գնում․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել Փարիզից, որտեղ խնձոր է ուտում։ Նա տեսանյութը վերնագրել է՝ «Apple in Paris»։

«Ես մեղավո՞ր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրելու են բերում»,- տեսանյութում ասում է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում կարկանդակ, եգիպտացորեն, ինչպես նաև քաղցր շարոց էր կերել ու համապատասխան լուսանկարները տարածել համացանցում՝ արժանանալով հանրության լայն շերտերի քննադատությանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային գագաթաժողովի ժամանակ խնձոր է ուտում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ զզվանք են ապրում դա տեսնելիս։

«Զզվում եմ ուղղակի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց իրեն չի զարմացնում։ «Փաշինյանն ինձ վաղուց չի զարմացնում, եթե ցույց տան գագաթնաժողովից, թե ոնց ա ինքը զուգարան գնում, էդ էլ չի զարմացնի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամոթ է նման բան տեսնելը։ «Ամաչում եմ, որպես հայ։ Ինքը մեր Հայաստանն ա ներկայացում, բայց մարդ ամոթ ա զգում, էն վարքը, որ պիտի ունենա՝ չունի»,- ասաց նա։

«Ուզում ա ուտի, թող ուտի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար