Ներքին 6 ամիս առաջ - 18:00 11-03-2026

Տնօրենի փոփոխության իմիտացիա՝ «Եվրոասֆալտ»-ում․ Ալեն Սիմոնյանի եղբոր հնարամտությունը

Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ փոխկապակցված «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Oragir.News-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստաթղթեր, որոնք պետական ռեգիստրի տվյալների հետ համադրելուց հետո ուշագրավ իրողություններ են մատնացույց անում.

Մասնավորապես՝ Կառլեն Սիմոնյանը 2021-ից եղել է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի տնօրենը։ Այն բանից հետո, երբ այս ընկերությունը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ալեն Սիմոնյանի եղբայրը 2023 թվականին ազատվեց աշխատանքից։ Ընկերության նոր տնօրեն նշանակվել Վլադիմիր Հովհաննիսյանը։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ ընկերության նոր տնօրենն ու Կառլեն Սիմոնյանը բիզնես գործընկերներ են։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Փրայմ Կարգո» ՍՊԸ-ն գրանցվել է 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, իսկ ընկերության բաժնետերերը Կառլեն Սիմոնյանն ու Վլադիմիր Հովհաննիսյանն են, ընդ որում հավասար՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։



Փաստաթղթերում առկա է մեկ այլ ուշագրավ հանգամանք. թե՛«Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն, թե՛ «Փրայմ Կարգո» ՍՊԸ-ն ունեն նույն իրավաբանական հասցեն՝ Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ալեք Մանուկյան փողոց 9։ Միաժամանակ «Եվրոասֆալտ» ընկերության ֆինանսական հաշվետվություններում նշվում են նաև փոխկապակցված կողմերի հետ կատարված գործարքները, ինչը լրացուցիչ ուշադրություն է գրավում՝ ընկերության կառավարման և իրական վերահսկողության առումով։



Այս ամբողջ շղթան փաստացի վկայում է, որ թեպետ ընկերությունում պաշտոնապես տեղի է ունեցել ղեկավարության փոփոխություն՝ Ալեն Սիմոնյանի եղբայրն ազատվել է պաշտոնից, սակայն նոր տնօրեն է նշանակված անձը փոխկապակցված է իր հետ, ուստի՝ տնօրենի փոփոխությունն առավելապես իմիտացիոն բնույթ է կրել։ Ըստ էության, «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն պատկանում է Ալեն Սիմոնյանի եղբորը, ով պարզապես հնարամիտ է գտնվել՝ որշելով այլ անձի միջոցով ղեկավարել այս ընկերությունը, որպեսզի հնարավորինս հեռու մնա լրատվամիջոցների ուշադրությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում