Արտաքին 7 ամիս առաջ - 18:18 09-03-2026

ԵՄ-ն պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը և Իրանի հետ բանակցությունների վերսկսմանը

Եվրամիությունը պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը և Իրանի հետ բանակցությունների վերսկսմանը։

Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ առցանց հանդիպումից հետո:

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրոպական միությունը տարածաշրջանի համար այս դժվարին պահերին վաղեմի և հուսալի գործընկեր է և պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով իր ներդրումն ունենալ՝ նպաստելու իրավիճակի ապաէսկալացիային և գործընթացը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Չնայած այն հանգամանքին, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ ճնշում է գործադրվում, մենք խորապես համոզված ենք, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը առաջընթացի միակ կենսունակ ճանապարհն են», - ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ առաջնորդները քննարկել են նաև գլոբալ էներգետիկ անվտանգության համար էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցի փակման հետևանքները և այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով դիտարկել են Մերձավոր Արևելքում գործընկերների հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Հայաստանի, Իրաքի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Օմանի առաջնորդները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը