Մամուլ 7 ամիս առաջ - 07:30 07-03-2026

Աշխատակիցների բանկային քարտերը հավաքել են. գործարար Արման Հակոբջանյանի նոր բարքերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Այն բոլոր գազալցակայաններում, որոնք պատկանում են գործարար Արման Հակոբջանյանին, աշխատակիցներից վերցնում են աշխատավարձային քարտերը և հենց իրենք էլ ամբողջովին տնօրինում են քարտին փոխանցվող գումարների շարժը»,– ArmLur.am-ին այս մասին ահազանգում է այդ գազալցակայաններում նախկինում աշխատած և տուժած քաղաքացիներից մեկը։

«Եթե աշխատողներից մեկը դուրս է գալիս աշխատանքից կամ նրան հեռացնում են, տվյալ գազալցակայանի տնօրենը քարտերը պահում է իր մոտ։ Երբ վերջնահաշվարկը փոխանցում են տվյալ աշխատողի քարտին, տնօրենն ամբողջովին հանում է և, առանց մի կոպեկ թողնելու քարտին, վերադարձնում ազատված աշխատողին»,– հայտնում է մեզ ահազանգած քաղաքացին։

ArmLur.am-ը փորձեց զրուցել «Կապավոր» ընկերության սեփականատեր, արցախցի գործարար Արման Հակոբջանյանի հետ, սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, մեկնաբանել տեղի ունեցածը՝ մեզ լավ օր մաղթելով։

Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախում պետական շին. մրցույթների հիմնական հաղթողն է եղել, իսկ Հակարիի կամրջի փակվելուց հետո նա Հայաստան եկավ և գնեց Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր գազալցակայանները։
Նա նաև անցնում է հարուցված վարույթներով, և արդեն տեղեկություններ կան, որ գուցե ազատությունից զրկվի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր