Ավելին 4 տարի առաջ - 21:32 21-04-2022

Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը չեն կարողանում երեխա ունենալ


Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը դեռևս չի կարողանում երեխա ունենալ, չնայած այն հանգամանքին, որ նա և իր սիրելին՝ Թրևիս Բարքերը, արտամարմնային բեղմնավորման համար են դիմել։ Այս մասին նա խոսել է Քարդաշյանների ընտանիքի մասին ռեալիթի շոուի նոր սերիայում։
«Այս հորմոնալ դեղամիջոցներն ինձ իսկապես դեպրեսիայի մեջ են գցել: Ես ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար, բայց այս հորմոնները շատ ուժեղ են ազդում իմ ֆիզիկական և էմոցիոնալ վիճակի վրա»,- խոստովանել է Քարդաշյանը։
Նա հավելել է, որ իր համար դժվար է կարդալ իր հղիության մասին առցանց մեկնաբանությունները։ Նրա կարծիքով՝ մարդիկ չպետք է գրեն այդ մասին՝ չիմանալով ամբողջ իրավիճակը։ Նա և Բարքերը պարբերաբար այցելում են բժշկի, սակայն կանխատեսումները դեռևս հուսադրող չեն։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
15:29 Զելենսկին հայտնել է՝ որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները