Արտաքին 7 ամիս առաջ - 18:45 06-03-2026

Ուիթքոֆն առաջընթաց է սպասում ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորման հարցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Սթիֆ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջիկա շաբաթներին նոր առաջընթաց է սպասվում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Նախագահի առաջնորդությամբ մենք շարունակում ենք հասնել նշանակալի արդյունքների՝ միաժամանակ աշխատելով խաղաղության համաձայնագրի մշակման ուղղությամբ, որը մեկընդմիշտ վերջ կդնի պատերազմին։ Քննարկումները շարունակվում են, առաջիկա շաբաթներին սպասվում է լրացուցիչ առաջընթաց»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի կառավարությանը ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները Ժնևում հյուրընկալելու համար։

Ուիթքոֆը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղորդմամբ այս շաբաթ Մոսկվան և Կիևը փոխանակել են, ընդհանուր առմամբ, 1000 ռազմագերու՝ «500-ը 500-ի դիմաց սկզբունքով», երկու փուլով։ Այս փոխանակման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։

Ժնևում փետրվարի 17-18-ին կայացել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երրորդ փուլը։ Մինչ այդ բանակցություններ էին կայացել Աբու Դաբիում՝ հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին։ Եռակողմ հաջորդ բանակցությունները նախատեսված էին մարտի 5-9-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դրանք կարող են հետաձգվել Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում