Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 19:33 06-09-2026

Կրեմլում բացահայտել են, թե ինչ են քննարկել Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Ուկրաինայում հակամարտության բոլոր խորքային պատճառների վերացման անհրաժեշտությունը։ Այդ մասին Կրեմլում ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքներով հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ նրա, ռուսաստանյան կողմն ամերիկացի ներկայացուցիչներին ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակի իր գնահատականները՝ նշելով ռուսաստանյան զորքերի առաջխաղացումը և վստահություն հայտնելով առաջադրված նպատակներին հասնելու հարցում։ Ուշակովը նաև հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները ներկայացրել են կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ մի շարք նկատառումներ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, հայտարարել է, որ Պուտինի և ամերիկացի բանակցողների հանդիպման փաստն ինքնին վկայում է հաղորդակցության այս ուղու շրջանակում վստահության մթնոլորտի առկայության և ամրապնդման մասին։ Ըստ նրա, հանդիպման ընդլայնված հրապարակային մասը հայտնվում է այն դեպքերում, երբ Ռուսաստանի առաջնորդը անհրաժեշտ է համարում ամերիկյան կողմին փոխանցել որոշակի ազդակներ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա