Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:29 04-03-2026

«ՀայաՔվեի» հետ հուշագիր ենք կնքել, քանի որ իրենք մեր ազգային շահերով են զբաղված. Թաթոյան

Հրատապ ասուլիսի ընթացքում «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձավ իրենց նախաձեռնության գործունեությանը և համագործակցություններին՝ շեշտելով արժեքային և ազգային շահերի պաշտպանությունը։

«Համագործակցության հուշագիր ենք կնքել «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման հետ, որովհետև նրանց գործունեությունը, նաև արժեքային գործունեությունը մեր ազգային շահերի պաշտպանության հետ կապված շատ կարևոր է։ Միաժամանակ կարևորում ենք նաև մասնագիտական և մարդկային ներուժը»,- ասաց նա՝ հավելելով, որ «ՀայաՔվեի» հետ համագործակցությունը միակը չէ։

Թաթոյանի խոսքով՝ իրենց նախաձեռնության մեկնարկը տրվել է 2023 թվականի հոկտեմբերի 8-ին։

«Հոկտեմբերի 8-ին հայտարարեցինք «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մասին։ Գրեթե անմիջապես հուշագիր կնքեցինք և սկսեցինք համագործակցել «Շանթ դաշինք» կուսակցության հետ։ Պետք է ասեմ՝ աշխատում ենք մեկ օրգանիզմի պես, որպես մեկ մարմին, մեկ ինստիտուտ»,- նշեց նա։

Նա ընդգծեց, որ իրենց առաջ դրված հարցերն առաջ են տանում միասնական ձևաչափով՝ կարևորելով նաև գաղափարական համադրությունը։

«Այն հարցերը, որոնք մեր առաջ դրել ենք, միասին ենք առաջ տանում։ Մեզ համար կարևոր է նաև արժեքային միասնականությունը», եզրափակեց Արման Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը