Ներքին 7 ամիս առաջ - 16:21 01-03-2026

Ինչ արժե Անելյա Գուբրյանի նշանադրության կերպարը

Երեկ համացանցի ուշադրության կենտրոնում Ալեն Սիմոնյանի և Անելյա Գուբրյանի նշանադրության արարողությունն էր։ Հանրությանը հատկապես հետաքրքրել էր հարսնացուի ընտրած կերպարը. նա ներկայացել էր նրբագեղ, զուսպ, բայց միևնույն ժամանակ շքեղ սև զգեստով։ Մենք ուսումնասիրել ենք շուկան և փորձել հասկանալ, թե որքան կարող է արժենալ նմանատիպ դիզայներական զգեստը՝ ըստ համաշխարհային բրենդների գնային քաղաքականության։

Անելjայի զգեստը հիշեցնում է համաշխարհային առաջատար բրենդների ձեռագիրը։ Ահա այն դիզայներական տները, որոնք առաջարկում են նմանատիպ էլեգանտ լուծումներ:



Sherri Hill

Հայտնի է իր ժամանակակից և նուրբ ոճով։ Զգեստների համար օգտագործվում են բարձրորակ սատին, շիֆոն և թավիշ։ Գները տատանվում են $400 - $1,200 սահմաններում, իսկ էքսկլյուզիվ հավաքածուները կարող են արժենալ մի քանի հազար դոլար։


Jovani

Այս բրենդն առանձնանում է համարձակ դիզայնով և փայլուն էֆեկտներով։ Արժեքը սովորաբար սկսվում է $450-ից և հասնում մինչև $1,500:



Mac Duggal

Դասական էլեգանտության սիրահարների ընտրությունն է։ Բարդ դրապիրովկաներով (ծալքերով) զգեստների արժեքը տատանվում է $300 - $800 միջակայքում։

Portia & Scarlett

Կենտրոնացած է կանացի կազմվածքն ընդգծող կտրվածքների վրա։ Արժեքը՝ $400 - $1,200: Զգեստի վերջնական արժեքի վրա ազդում են մի քանի առանցքային գործոններ. բնական մետաքսը կամ հատուկ տեխնոլոգիայով պատրաստված մետաղական փայլով կտորները զգալիորեն թանկացնում են հագուստը։ Որքան շատ են ձեռքի աշխատանքը, բարդ ծալքերը կամ կորսետային հիմքը, այնքան բարձր է արժեքը։Նոր սեզոնի մոդելները միշտ ավելի բարձր գին ունեն, քան նախորդ տարիների նմուշները։

Անելյա Գուբրյանի կերպարը կարելի է բնութագրել որպես «Old Money» կամ «Quiet Luxury» (լուռ շքեղություն), որտեղ շեշտը դրված է ոչ թե ճչացող դետալների, այլ որակի և խնամվածության վրա:

Դիմահարդարումը կատարված էր «Natural Glam» ոճում, ինչը հիանալիորեն համադրվում էր մուգ զգեստի հետ։ Օգտագործված է թեթև, բայց փայլուն հիմք (glowy finish), որն ընդգծում է մաշկի առողջ տեսքը: Կոնտուրինգը շատ նուրբ է՝ շեշտելով միայն այտոսկրերը: Ընտրված են բնական, տաք շագանակագույն երանգներ: Օգտագործված է «Nude» երանգի շրթներկ, որը գրեթե չի տարբերվում շուրթերի բնական գույնից։

Վարսահարդարումն ընդգծում էր զգեստի «մեկ ուսով» (one-shoulder) դիզայնը. հոլիվուդյան ալիքներ (Hollywood Waves)՝ ավելի ժամանակակից և թեթև մշակմամբ: Մազերը հավաքված են մի կողմի վրա, ինչը թույլ է տալիս բաց պահել զգեստի անթև ուսի հատվածը և ընդգծել վիզն ու դեմքի օվալը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում