Սպորտ 7 ամիս առաջ - 09:46 01-03-2026

Ինտերը տանը հաղթեց Ջենոային․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Ինտերը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը (2-0)։

«Ներաձուրիի» կազմում հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց Ֆեդերիկո Դիմարկոն՝ եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի ոսկերչական ճշգրտությամբ կատարած փոխանցումը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 70-րդ րոպեին, խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Հական Չալհանօղլուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 67-ի՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում։ «Ջենոան» 15-րդն է՝ 27 միավորով։

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր