Արտաքին 7 ամիս առաջ - 23:59 26-02-2026

«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում՝ Ադրբեջանում

Կոռուպցիոն խայտառակությունից դեռևս ուշքի չեկած՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում․ գրում է «Գեղարդ» վերլուծական կենտրոնը և մանրամասնում. «Ակադեմիայի նախագահությունում նիստի մասնակիցները՝ հիմնականում պատկառելի տարիքի «ակադեմիկոսներ», հայտնվել են բավականին անհարմար իրավիճակում. տեսախցիկը նիստի անդամների մեծ մասին ֆիքսել է ուղղակի քնած. ըստ երևույթին՝ միջոցառումը «մահացու ձանձրալի» է եղել։ Քնել էին կուշտ ու խաղաղ։ Չէ՞ որ կոռուպցիոն սխեմաներն արդեն ձևավորված են, պատմությունը՝ կեղծված, գիտությունը՝ զրոյական մակարդակի հասցված, իսկ ամոթը՝ հավերժ ապահովված։ Առաքելությունն իրականացված է։

Կոռուպցիայով (միա՞յն) ախտահարված գիտությունն Ադրբեջանում

Հատկապես վերջին երեք տարիներին Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան պարբերաբար հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Զարմանալի զուգադիպությամբ ակադեմիայի երեք նախագահներին երեք տարի անընդմեջ մեղադրում են կոռուպցիայի, հովանավորչության, յուրացումների մեջ։ Սա պարզապես մեղադրանքների շարք չէ, այլ՝ Ադրբեջանի գիտության իրական պատկերը։

Minval.az լրատվական կայքին նախկինում երբեմն հաջողվում էր դիպուկ և ճշգրիտ նյութեր հրապարակել։ Դեռևս 2013 թվականին «Minval.az»-ը ճշգրիտ բնութագրել էր ադրբեջանական գիտությունը՝ որպես «կոռուպցիայով վարակված»։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ գնահատականը լիովին համապատասխանում է իրականությանը։
Գիտությունն ակադեմիայի նախագահի դստեր «բարօրության» համար
2025 թվականի հոկտեմբերին կոռուպցիոն նոր սկանդալ բռնկվեց ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլիի դստեր՝ Գյունայ Մասիմովայի անվան շուրջ։ Ըստ տեղեկությունների՝ Գերմանիայում Գյունայ Մասիմովայից գողացել էին միլիոն դոլարների և եվրոների հասնող կանխիկ գումար, ինչպես նաև՝ ադամանդներ և թանկարժեք զարդեր։ Մասիմովային պատկանող սեյֆում, ըստ հաղորդումների, պահվում էին 790 000 ԱՄՆ դոլար և 330 000 եվրո կանխիկ գումար, ադամանդներ, զարդեր։

Փողերի և արժեքավոր իրերի ծագումը պարզելու նպատակով Նյուրնբերգում հետաքննություն էր սկսվել։ Ակադեմիայի նախագահի դուստրը, չսպասելով արդյունքներին, լքել էր Գերմանիան, ավելի ճիշտ՝ փախել։ Գերմանիայում բնակության իրավունք նա ստացել էր շինծու ամուսնության վկայականի միջոցով և Բեռլինի Քուռֆյուռշթենդամ (Kurfürstendamm) փողոցում ձեռք էր բերել առանձնատուն և բնակարան՝ մոտ 1 միլիոն եվրո արժողությամբ։ Թվում էր, թե Մասիմովայի կյանքը բավական հաջող էր դասավորվել, սակայն, ինչպես ասում են, դժբախտությունը մենակ չի գալիս․ բավական չէ՝ գումարն էին գողացել, հետն էլ՝ հետաքննություն, խայտառակություն ու հարկադրված փախուստ։

Ավելի ուշ ակադեմիայի նախագահը մասամբ հերքել էր այս տեղեկությունները, սակայն, ընդգծենք, որ խնդրել էր իր անունը չհիշատակել տվյալ միջադեպի հետ կապված (դստեր անունը կարելի է, իրենը՝ ոչ)»։

Հոդվածն ամբողջությամբ՝ կենտրոնի կայքէջում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի