Արտաքին 7 ամիս առաջ - 21:19 26-02-2026

Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա»

Իրանը Ժնևի միջուկային բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ալ Ջազիրա»-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

«Մեր առաջարկը հաստատում է, որ ուրանի հարստացումը ինքնիշխան իրավունք է և ենթադրում է հարստացման սառեցում սահմանափակ ժամանակահատվածով»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը։
Իրանի առաջարկը ներառում է նաև ուրանի մակարդակը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո ցածր մակարդակի իջեցնելը։

Աղբյուրը հավելել է, որ Թեհրանի նախաձեռնությունը կենտրոնանում է ԱԷՄԳ-ի հսկողության ներքո երկրի միջուկային ծրագրի թափանցիկության, ինչպես նաև Վաշինգտոնի հետ ընդհանուր շահերի հետապնդման վրա, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում։

Նա նշել է, որ առաջարկը ներառում է տեխնիկական և գործնական ուղղություններ, ինչպես նաև տվյալներ, որոնք ցույց են տալիս միջուկային զենք ձեռք բերելու ցանկության բացակայությունը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի