Արտաքին 4 տարի առաջ - 14:58 14-05-2022

Իսրայելի ոստիկանները ծեծի են ենթարկել «Ալ-Ջազիրա»-ի լրագրողուհու հուղարկավորության մասնակիցներին

ԵՄ-ն և ԱՄՆ-ն դատապարտել են Իսրայելին այն բանից հետո, երբ ոստիկանները ուժ են կիրառել «Ալ-Ջազիրա»-ի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեի հուղարկավորության թափորի մասնակիցների վրա։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ մայիսի 13-ի կեսօրին, Արևելյան Երուսաղեմում։ Արարողության ընթացքում իսրայելական ոստիկանությունը գրոհել է թափորի մասնակիցներին և նրանցից մի քանիսին ծեծել մահակներով, ինչպես նաև կիրառել լուսաձայնային նռնակներ։ Մի քանի տասնյակ մարդ տուժել է։

Ինչպես հաղորդել է կատարական հեռուստաալիքը, անկարգությունները սկսվել են այն պատճառով, որ ոստիկանները արարողության մասնակիցներին թույլ չեն տվել, որ թափորը ոտքով գնա դագաղի հետևից։ Ոստիկանությունն իր հերթին պնդել է, որ թափորի որոշ մասնակիցներ առաջինն են քարեր նետել աշխատակիցների վրա։

Միջադեպից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը «դատապարտում է ուժի անհամաչափ կիրառումը և Իսրայելի ոստիկանության անհարգալից պահվածքը»։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին մտահոգություն է հայտնել միջադեպի առնչությամբ։ Ինչպես գրում է Axios պարբերականը, ԱՄՆ պաշտոնյաները ոչ պաշտոնական ուղիներով բողոք են հայտնել Իսրայելին։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց