Ուղիղ եթեր
Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 24-02-2026

Օրակարգ․ Բագրատ Սրբազանը դեմ է, որ իր նկատմամբ տնային կալանք կիրառվի․ Հովհաննես Խուդոյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը փաստաբան Հովհաննես Խուդոյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Խուդոյանի հետ զրուցել ենք Բագրատ Սրբազանի գործով դատավարության, նրա կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու և Սրբազանի նկատմամբ առանձնակի խիստ խափանման միջոց ընտրելու պատճառների, նրա տրամադրությունների, գործը ՄԻԵԴ տեղափոխելու հնարավորության, Հայաստանում քաղբանտարկյալների թվի շեշտակի աճի, Արևմուտքի կողմից այս ամենի վրա աչք փակելու պատճառների, ԵԽԽՎ-ի վերջին զեկույցի, դրանում քաղբանտարյալների առկայությունը չարձանագրելու շարժառիթների, Վեհափառի նկատմամբ հարուցված քրեական գործի, պետության կողմից եկեղեցու ներքին գործերին միջամտելու, դրա իրավական հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հովհաննես Խուդոյանն ընդգծում է՝ Բագրատ Սրբազանը դեմ է, որ իր նկատմամբ տնային կալանք կիրառվի։ «Տպավորություն է շատ հաճախ ստեղծվում, որ տնային կալանքն ավելի մեղմ միջոց է, բայց պետք է ընդունենք, որ նույն ազատազրկումն է՝ մի քիչ ավելի գուցե լայն սենյակներում, սեփական բնակարանում կամ ավելի հարմար միջավայրում, Բայց եթե տեսնում ենք՝ սահմանափակումները երբեմն ավելի խիստ են, քան կալանքի տակ։ Հիմա եթե նայենք՝ Միքայել Աջապահյանը չի կարող լրատվամիջոցների հետ շփվել, մեկնաբանություններ տալ, Բագրատ Սրբազանը՝ կալանքի տակ կարող է։ Եվ Բագրատ Սրբազանի դիրքորոշումն էլ այնպիսին էր, որ եթե հանկարծ կարող է այնպես ստացվի, որ իր նկատմամբ այլ խափանման միջոց կիրառի, բայց ինքը այդ ազատություններից զրկված լինի, ապա ինքը նման խափանման միջոց չի էլ ցանկանում»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵԽԽՎ վերջին բանաձևին, որին հղում կատարելով էլ իշխանությունները պնդում են, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան՝ Խուդոյանը նկատեց․ « Խնդիրը ինչն է, որ երբ նույն միջազգային ատյանները կամ իրավապաշտպան կառույցները արձանագրում են այս կամ այն չափով մարդու իրավունքների խախտում, դրան չեն անդրադառնում, երբ որ ինչ-որ հանգամանք իրենց սրտով է լինում, փորձում են տիրաժավորել: Խնդիրն այն չէ, որ ԵԽԽՎ-ն, օրինակ, հերքել է առկայությունը, պարզապես չի անդրադարձել։ Չի անդրադարձել ինչու՝ գուցե քաղաքական նպատակ հարմարությունից, որովհետև այսօրվա իշխանությունների հետ որոշակի ընդհանուր քաղաքական շահեր ունեն, բայց դրանից իրողությունը չի փոխվում։ Նույն ԵԽԽՎ-ի սահմանած 1900 բանաձևի կանոնների շրջանակում ցանկացած գործ եթե մենք նստենք, կես ժամ իրար հետ քննարկենք և համադրենք այլ գործերի հետ, կհասկանանք, որ անձը այս կամ այն կերպ քաղաքական հետապնդման է ենթարկվում»։

Փաստաբանի համոզմամբ՝ դատական համակարգը զրկվում է իր ողնաշարից։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին