Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 15:49 02-11-2021

«Վատ» դատավորների հետևից դեռ չեն գնացել Փոխարենը փորձում են ճնշում գործադրել իսկապես պրոֆեսիոնալ ու ազդեցիկ դատավորների վրա․ Հովհաննես Խուդոյան

Արդարադատության նախարարի գլխավորությամբ տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ հասարակական ու մասնագիտական խմբերը քննարկում են դատական համակարգի բարեփոխումները։ Հետքրքիր է, որ քննարկմանը ներկա չէր և ոչ մի դատավոր, միայն ԲԴԽ-ի մի քանի անդամ։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ վեթինգն այժմ անհրաժեշտ է ավելի, քան երբևէ, և որ գործընթացն արդեն սկսված է։ Ըստ Անդրեասյանի, պետք է նաև սկսել զտել դատական համակարգը՝ հիմք ընդունելով դատավարոների բարեվարքությունը, քաղաքական անկախությունն ու կոռուպցիոն սկանդալներից զերծ լինելը։ Բացման ելույթից հետո նախարարն անմիջապես հեռացավ դահլիճից, թեև նախապես խոստացել էր ճեպազրույց տալ լրագրողներին։

Այնուհետև ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը սկսեց բացատրել, թե ինչ է նշանակում վեթինգ, և ինչ եղենակներով է հնարավոր այն կիրառել Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ նրա, կան բազմաթիվ տարընթերցումներ այս երևույթի հետ կապված։ Իսկ կոնկրետ դատավորների բարեվարքության հետ կապված՝ Խաչատուրյանը պարզաբանեց, որ նրանք այդ առումով պետք է լինեն անխոցելի։ Ու այս երևույթի մեջ մտնում են նաև մնացած բոլոր կետերը՝ սկսած կոռուպցիոն գործարքներից, ավարտած՝ քաղաքական անկախությամբ։ Զտումը, ըստ Խաչատուրյանի, պետք է սկսել կարգապահական վարույթներից։

Անցումային արդարադատության կողմնակից Արթուր Սաքունցը, որը դրա համար պայքարում է արդեն մի քանի տարի, մեղադրեց կառավարությանը, որ այս հարցում մինչ օրս ոչ մի գործուն քայլ չի արել ։

Քննարկմանը ներկա փաստաբան Հովհաննես Խուդոյանը Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ բարեփոխումներ միշտ էլ պետք են․ «Ինչքան էլ, որ վեթինգ տերմինն այս տարիների ընթացքում չարչրկվեց ու տարբեր մեկնաբանություններ հնչեցին, և այն նույնպես տեղավորովում է բարեփոխումների համատեքստում»։
Սակայն փաստաբանն այստեղ մի քանի տարօրինակ կետ է նկատում։ Ըստ նրա, վեթինգի մասին խոսում են արդեն մի քանի տարի, բայց իսկապես «վատ» դատավորների հետևից դեռ չեն գնացել։ «Փոխարենը փորձում են ճնշում գործադրել իսկապես պրոֆեսիոնալ ու ազդեցիկ դատավորների վրա, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը»,- նշեց Խուդոյանը։ Վեթինգի մասին խոսելիս, այն փորձում են արդարացնել, իբր թե դա ժողովրդի պահանջն է, ու նրանք ցանկանում են տեսնել արդար դատավորներ։ Սակայն, ըստ փաստաբանի, նման բան չկա, քանի որ հասարակ քաղաքացիները որևէ փոփոխություն չեն զգալու։ «Եթե քաղաքացիներից որևէ մեկը, ենթադրենք, պարտքի վերադարձի համար մի անգամ գործ է ունեցել դատարանի հետ, նա երկրորդ անգամ էլ չի ցանկանա այդ քայլին գնալ։ Քանի որ հասարակ պարտքի համար դատավարությունը կարող է ձգվել մինչև երկու տարի։ Սրա հետևանքով նա կարող է ոչինչ չստանալ, քանի որ, եթե նույնիսկ դատը շահի ու գնա հարկադիր կատարման, միևնույն է, վերջում կարող է պարզվել, որ այդ մարդը գույք չունի, և նույնիսկ երկրում չէ»,- ասաց Հովհաննես Խոդոյանը։

Ըստ նրա, դատական համակարգն առողջացնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, որպեսզի հաստիքներ ավելացվեն ու միջոցներ տրամադրվեն, քանի որ մեր դատական համակարգն այժմ գործում է խիստ ծանրաբեռնված, իսկ նման ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետություն սպասել չի կարելի։ Ըստ փաստաբանի, բարեփոխումները միայն ոչ բարեխիղճ, որոշ դեպքերում ոչ լոյալ դատավորներին ճնշելը չէ։ Անհրաժեշտ է առաջին հերթին համակարգն առողջացնել ու թեթևացնել ծանրաբեռնվածությունը։ Այդ ժամանակ որոշ խնդիրներ կլուծվեն ինքնաբերաբար։ Ըստ Խուդոյանի, մի հանգամանք էլ կա, երբ իշխանությունն ամբողջությամբ կենտրոնանում է, չկա այնպիսի մեկը, որը չցանականա օգտվել նաև լոյալ դատական համակարգի «բարիքներից»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին