Ներքին 6 ամիս առաջ - 09:47 24-02-2026

Փետրվարի 26-ին պարզ կլինի՝ թե ինչ մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում մեր երկիրը. Արտակ Զաքարյան

Փետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը: Նախատեսվում է ԱՄՆ - Իրան բանակցությունների հերթական փուլը, որում Վաշինգտոնը պահանջում է ուրանի զրոյական հարստացում և հրթիռային ծրագրի սահմանափակում, իսկ Թեհրանը պահանջում է պատժամիջոցների լիակատար վերացում՝ նախքան որևէ զիջում անելը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

«Փետրվարի 26-ին ամենայն հավանականությամբ Իրանը կներկայացնի, թե ինչպե՞ս է տեսնում հակամարտության դիվանագիտական լուծումը և փոխզիջումները: Հարցն այն է, որքանո՞վ են այդ լուծումներն ընդունելի լինելու ԱՄՆ-ի և Իսրայելի համար:

Դոնալդ Թրամփի կողմից ուժային տարբերակների քննարկման ֆոնին, դիվանագիտությունը գնալով ավելի քիչ է նմանվում փոխզիջման որոնմանը: Այն արդեն նմանվում է որոշում կայացնելուց առաջ, ժամանակ ձգելու համար վերցված դադարի: Իրանը ժամանակ է շահում՝ երևի թե միջուկային պատրաստության (հարստացման շեմին մոտենալու) համար, իսկ ԱՄՆ-ը՝ առաջին հարվածին լիարժեք և անսխալ պատրաստվելու համար:

Հետևելով միջազգային լրահոսին, կարելի է եզրակացնել, որ այսօրվա գլխավոր կանխատեսումն այն չէ, թե խաղաղ ճանապարհով որևէ համաձայնություն կլինի՞, թե ո՛չ։ Գլխավոր հարցադրումը ԱՄՆ-ի կողմից Իրանին հարված հասցնելու ձևաչափի մեջ է: Քննարկվում է, արդյո՞ք այն կվերածվի լայնածավալ գործողության, թե՞ կսահմանափակվի միջուկային ենթակառուցվածքների դեմ ուղղված թիրախային հարվածներով...

Միջազգային այս դժվար ու բախտորոշ ժամանակներում նայում ես Հայաստանի ներքաղաքական կյանքի դատարկամիտ ու անիմաստ «քննարկումներին» ու կրկին համոզվում, որ հայոց պետականության գոյության ապագան իշխանափոխության մեջ է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur