Ներքին 6 ամիս առաջ - 15:30 23-02-2026

Ես բնակվում եմ Երևանում. Մարջան Ավետիսյանը՝ վերադարձի և իր տղամարդու մասին

Նազենի Հովհաննիսյանի հերթական հաղորդման հյուրը դերասանուհի Մարջան Ավետիսյանն էր:

Երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվելուց հետո դերասանուհին վերջնականապես պարզաբանել է իր բնակության վայրի հետ կապված հարցերը՝ նշելով. «Արդեն երկրորդ տարին է՝ Երևանում եմ բնակվում և վստահ եմ, որ մոտակա տարիներին հենց այստեղ եմ լինելու»:

Անկեղծ զրույցի ընթացքում Մարջան Ավետիսյանն անդրադարձել է նաև տղամարդու դերին ժամանակակից աշխարհում: Նա ընդգծել է, որ չի ցանկանա ապրել մի հասարակությունում, որտեղ տղամարդու դերը նվազեցված է կամ տղամարդիկ թույլ են.

«Իմ պատկերացրած տղամարդը պիտի թիկունքիս լինի, գնահատի իր կողքի կնոջը և ձգտի նրան բարձրացնել»,- նշել է դերասանուհին:

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև հայրենիքին, մտածելակերպի փոփոխությանը և անձնական արժեքներին վերաբերող այլ կարևոր թեմաներ: