Ներքին 7 ամիս առաջ - 14:54 19-02-2026

Ինձ վրա հարձակումից 5 ամիս անց կատարողը պատժված չէ. Հակոբ Կարապետյան

«Ինձ վրա հարձակումից 5 ամիս անց կատարողը պատժված չէ», - այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Հակոբ Կարապետյանը:

«Հինգ ամիս առաջ ինչ-ոչ դիմակավորված թերմացք, մի քանի օր հետեւելուց հետո, գիշերով հարձակվել էր վրաս։ Ամենայն հավանականությամբ, նրան ուղարկել էր մի ուրիշ թերմացք, որը նեղվել էր իմ հանրային քննադատությունից։

Ես անմիջապես դիմել էի ոստիկանություն, հաղորդում էի տվել ու ներկայացրել էի իմ կասկածներն ու ենթադրությունները՝ կատարողի ու պատվիրատուի մասին։ Հինգ ամիս անց՝ ոչինչ, ՈՉԻՆՉ տեղի չի ունեցել, հարցաքննություն, առերեսում տեղի չի ունեցել, ինձ հետ կապի դուրս չեն եկել ու չեն տեղեկացրել գործի ընթացքի մասին։ Կատարողը պատժված չէ, հարձակման մոտիվը բացահայտված չէ։ Ու ի դեպ, ՔՊ կուսակցության փոխնախագահներից մեկը հանրային գրառմամբ փաստացի աջակցել էր իմ դեմ կատարված բռնությունը։

Էսքանից հետո մեր սիրելի Դանիել Իոաննիսյանը հորդորում ա մարդկանց հանցագործության հանդիպելիս դիմել ոստիկանություն, ապավինել իրավապահներին։

Թանկագին Դանիել, արժե դուրս գալ պղպջակից ու տեսնել, որ ոստիկանությունն ու առհասարակ իրավապահները ոչ միայն քաղաքականացված են ու ինչ-որ բան անում կամ չեն անում քաղաքական ղեկավարության հրահանգով, այլեւ պարզ պրոֆեսիոնալ հմտությունների պակաս ունեն հաճախ, ու մարդկանց ինքնադատաստանի մղումը, ինչքան էլ անընդունելի լինի, մեր պարագայում հասկանալի ա», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը