Ներքին 4 տարի առաջ - 17:38 18-04-2022

Ակնկալում ենք Նիկոլ Փաշինյանին պատժված տեսնել. զոհվածի ծնող

Արցախի Ցոր զորամասի Դ20 հրետանային դիվիզիոնի զոհված ժամկետային ու պահեստազորային զինծառայողների հարազատներն ու ծնողները այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացրին։ Հաղորդման տեքստը ներկայացնելիս ներկաներից Անահիտ Մանասյանն ասաց, որ հաղորդման հիմք է հանդիսացել Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»։

Մանասյանն ասաց՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել Նիկոլ Փաշինյանի դրդմամբ, ինչպես նաև նրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու արդյունքում։

«Մենք ակնկալում ենք, որ գործին ընթացք տրվի, և պատժվողներ լինեն։ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունը արդեն իսկ ինքնախոստովանական ցուցմունք էր հանցագործության մասին, որին ընթացք չտալով՝ մենք սխալ կվարվենք մեր երեխաների հանդեպ։ Ամեն ինչ անելու ենք, որ այս դիմումին ընթացք տրվի։ Ակնկալում ենք Նիկոլ Փաշինյանին օրենքով սահմանված կարգով պատժված տեսնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

Ծնողները նշեցին, որ անկախ քաղաքական հայացքներից՝ մասնակցելու են ցանկացած շարժման, որը կկարողանա պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։


Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը