Արտաքին 7 ամիս առաջ - 20:25 18-02-2026

Առանց Թուրքիայի Եվրոպան անվտանգ չի լինի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եթովպիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոպայում ձևավորվող նոր պաշտպանական ճարտարապետությունը չի կարող արդյունավետ լինել առանց Թուրքիայի մասնակցության։

Նրա խոսքով՝ եթե Եվրոպան իսկապես ցանկանում է կառուցել նոր անվտանգության համակարգ, ապա «առանց Թուրքիայի դա կլինի թերի»։

Էրդողանն ընդգծել է, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ և ամենաարդյունավետ ուժերից մեկն է, և Թուրքիան այն երկրներից է, որը ոչ միայն բանակցային սեղանի շուրջ է խոսում, այլ նաև իրականում ցուցադրում է իր կարողությունները դաշտում։ Նա հավելել է, որ Եվրոպան պետք է վերանայի Թուրքիային շրջանցող մոտեցումները և ընդունի, որ առանց Անկարայի մասնակցության իրական հավասարակշռություն և անվտանգություն հնարավոր չէ։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իրենք տարիներ շարունակ պնդել են, որ Եվրոպական միության անվտանգության և պաշտպանության մեխանիզմներում Թուրքիայի ներգրավումը կնպաստի աշխարհամասի ընդհանուր կայունությանը։ Նրա խոսքով՝ աշխարհում արագ փոփոխությունների պայմաններում Եվրոպան չպետք է առաջնորդվի սահմանափակ և գաղափարական մոտեցումներով, այլ պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի իրական դերակատարությունը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի