Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 6 ամիս առաջ - 10:30 18-02-2026

Արամ Սարգսյանին «քցում» են, Ղալումյանների ստացած ձայներին՝ կասկածում, ՔՊ-ում դժգոհ են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է փակուղի։ Նիստերը նշանակվում են, սակայն ՀՀ նախկին ոստիկանապետին չեն կարողանում բերել դատարան. Առողջական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստացի դատարանում քրեական գործի քննությունը տապալված է, և գրեթե 1 ամիս է՝ նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մանկավարժական համալսարանի պաշտոնյաների կաշառքի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաքննական մարմինը գործով անցնող անձանց հարցաքննությունից հետո նոր հանգամանքներ է ի հայտ բերել, ու չի բացառվում, որ մեղադրյալների շարքը ավելանա։ Չի բացառվում նաև, որ բուհում այս պահին պաշտոնավարող անձինք ևս հայտնվեն իրավապահների տեսադաշտում։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ թիմում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրությունների հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ քարտուղարը եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Բանն այն է, որ թե՛ Արշակյանը, թե՛ Պողոսյանը հրաժարվել են ընդգրկվել 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այսինքն՝ փակել են իրենց կյանքում խորհրդարանական էջը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արշակյանի և Պողոսյանի թեկնածությունները հաստատվել են ՔՊ վարչության կողմից, և նախաձեռնությունը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանինը, քանի որ նա համարել է, որ Արշակյանն ու Պողոսյանը օբյեկտիվ կլինեն, անձնական շահ չեն ունենա։

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ պատգամավորության թեկնածուների առաջին 100-յակում։

«Հրապարակ» թերթը գրում է․ Քաղաքական կուլիսներում խոսում են, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ի սկզբանե մտադիր է եղել Փաշինյանի հետ մեկ ցուցակով մասնակցել համապետական ընտրություններին, սակայն նրա առաջարկը մերժվել է, եւ գլխավոր պատճառն այն է, որ Փաշինյանը պատասխանել է՝ Վեհափառի աջը համբուրած մարդը չի կարող տեղ գտնել իր գլխավորած ցուցակում։

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին` ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, մեծ շքերթ անցկացնել։ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը` անկախության տոնին անցկացվելիք շքերթը, պարզ է, որ փիառ նպատակներով է իրականացվում, չնայած Փաշինյանի իշխանության ժամանակ մենք անկախության կարգավիճակից ահռելի նահանջ ենք գրանցել:
Շքերթին սկսել են նախապատրաստվել դեռեւս դեկտեմբերից։

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ի ընտրական ցուցակի ներքին քվեարկությանը ուշագրավ արդյունքներն են գրանցվել, որոնցից ՔՊ-ում մեծ դժգոհություն կա, որովհետեւ, ըստ ՔՊ-ականների, հավաքած ձայները չեն արտացոլում թեկնածուների իրական ռեյտինգը, այլ ձեւավորվել են տարբեր ուղղորդումների, «տասովկաների» արդյունքում:

Ասել-խոսելու թեմա է դարձել Ցուցակի 42-րդ և 46-րդ տեղում հայտնված իջևանցի եղբայրների` Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ նրա եղբոր` ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գրաված տեղը։ Հայկ Ղալումյանը ստացել է 308, Վահե Ղալումյանը՝ 298 քվե, որը բավականին բարձր արդյունք է համարվում։ Ճիշտ է` նրանք 2018 թվականից իշխանության մեջ են, զբաղվում են քաղաքականությամբ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհներն են, սակայն սիրված չեն ոչ իրենց մարզում, ոչ ՔՊ թիմում եւ խիստ անհավանական են համարում, որ կարող էին ինքնուրույնաբար այսքան ձայն ստանալ:

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում դեռ ցուցակի հարց չեն քննարկել, սակայն «Հայաստան» խմբակցության ներսում հասկացել են, թե ում է երկրորդ նախագահը դիտարկում ցուցակի առաջնային տեղերում․ դրանք այն մարդիկ են, ովքեր վերջին օրերին մարզային ակտիվ այցելություններ են իրականացնում: Ակտիվ կանանց եռյակում են Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, ցուցակի առաջնամասում կլինեն նաեւ Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ