Սպորտ 6 ամիս առաջ - 16:37 17-02-2026

Մխիթարյանի չվերադառնալու որոշումը կանխատեսելի էր. նա իր սկզբունքներին դեմ չի գնում

«Ինտեր»-«Յուվենտուս» վերջին հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է թիմի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր։ Մխիթարյանը վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես իր ակումբային կարիերայի վրա և չի նախատեսում վերադառնալ ազգային հավաքական։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ավելի վաղ խոսել էր Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին՝ ասելով. «Ես՝ որպես գլխավոր մարզիչ, շատ կցանկանայի նման ֆուտբոլիստի տեսնեի, բայց, ես ասել եմ՝ ոչ թե կբերեմ, ես կփորձեմ իր հետ խոսել: Կհանդիպեմ, կխոսեմ, բայց ամեն դեպքում, իր որոշումը ինչպես էլ լինի, ես իրեն հասկանում եմ և իր որոշումը կհարգեմ՝ գալուց էլ, չգալուց էլ»:

Oragir.News-ի հետ զրույցում սպորտային լրագրող Արման Առաքելյանը նշեց, որ Մխիթարյանի որոշումը կանխատեսելի էր։ «Բնականաբար, Հենրիխը մերժելու էր, քանի որ նա չի սիրում իր որոշումները փոխել և դեմ գնալ սկզբունքներին։ Երբ Եղիշե Մելիքյանը ստանձնեց հավաքականի մարզչական ղեկը, երկրպագուների մի մեծ հատված սկսեց մտածել Մխիթարյանի վերադարձի մասին։ Սակայն նույն երկրպագուների մի մասը ժամանակին պնդում էր, թե ազգային թիմը առանց Մխիթարյանի ավելի լավ է խաղում, ինչը, իհարկե, անհեթեթություն է»,- ասաց նա։

Արման Առաքելյանի խոսքով՝ հավաքականի գլխավոր մարզիչը փորձել է օգտագործել իր ջերմ հարաբերությունները և առնվազն փորձ կատարել, սակայն արդյունքը, ըստ նրա, սկզբից էլ ակնհայտ էր։ Լրագրողը հավելեց, որ Ֆուտբոլի ֆեդերացիան կարող է Մխիթարյանին առաջարկել հրաժեշտի ընկերական հանդիպում անցկացնել՝ որպես երախտագիտության քայլ։

«Հենրիխ Մխիթարյանն առիթներ ունեցել է պատասխանելու հավաքական վերադառնալու հարցին, իսկ նման փորձերի հաջողության հավանականությունը գրեթե զրոյական է։ Նա իր ինքնակենսագրականում էլ մանրամասն գրել է, թե որքան նվիրված է եղել հավաքականին և ինչ հպարտությամբ է կրել ավագի թևկապը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար