Մամուլ 7 ամիս առաջ - 07:50 17-02-2026

Աննա Վարդապետյանը պատրաստվում է 2025-ի հաշվետվությանը. տեղակալների հետ ակտիվ մարզային այցելություններ է իրականացնում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազը և նրա տեղակալները ակտիվ կերպով մարզեր և Երևան քաղաքի տարբեր դատախազություններ են այցելում, հանդիպում դատախազների հետ։ Գլխավոր դատախազության այս այցերի նպատակը այն է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ներկայանա ՀՀ Ազգային ժողով և ներկայացնի Գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։

Այս պատկերին զուգահեռ ՔՊ-ում հիշել են Վարդապետյանի 2025 թվականին կայացած տարեկան հաշվետվությունը, թե ինչ մթնոլորտում այն անցավ։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը ներկայացնող դատախազ Վարդապետյանը կտրուկ ու չոր պատասխաններ էր տվել հարցերին՝ անբովանդակ, հարուցելով ՔՊ-ականների դժգոհությունը և դառնալով նրանց համար նոր թիրախ։

Պատգամավորները դժգոհել էին, որ դատախազը ոչ մի պատգամավորի կոնկրետ հարցի շոշափելի պատասխան չէր տվել։ Ավելին, նրա չոր, նույնիսկ արհամարհական ոճն այնքան էր բարկացրել ՔՊ պատգամավորներին, որ ՔՊ-ականների համար տարբեր սենյակներում Վարդապետյանի պահվածքն ակտիվ քննարկման թեմա էր դարձել։
Ինչ է սպասվում այս տարի, դեռ վաղ է ասել։ Դատախազը ընդհուպ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրանք առաջադրեց, ուստի գուցե շատ բաներ նրան ներվեն իշխող թիմի կողմից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը