Ներքին 7 ամիս առաջ - 18:51 12-02-2026

Անչափահասներին բռնության ենթարկելու դեպքերով քննչական վարույթներ են հարուցված Վանաձորի թիվ 1, 7 և 28 դպրոցների վերաբերյալ

Oragir.News-ը հոդված էր հրապարակել Լոռիում մանկավարժների կողմից սովորողների նկատմամբ բռնության դեպքերի մասին: Պարզելու համար՝ արդյոք դրանց տրվե՞լ են իրավական գնահատականներ, դիմել էինք Կրթության տեսչական մարմնին, ԿԳՄՍՆ-ին և Ներքին գործերի նախարարություն:

Տեսչական մարմնի տեղեկացմամբ` կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ արձանագրվել են Լոռու բոլոր 5 ուսումնական հաստատություններում: Դրանց հիման վրա կազմվել են վարչական ակտեր, տնօրեններին տրվել են կարգադրություններ:

ԿԳՄՍՆ-ի տեղեկացմամբ` դպրոցներում արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ, օրինակ, Մեծավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին հանձնարարական է տրվել` աշխատանքի ընդունել համապատասխան մասնագետների (ԿԱԴԱՀ և հոգեբան), բուլինգի կանխարգելման նպատակով ուսուցիչների, Ախթալայի թիվ 2 դպրոցի տնօրենի պաշտոնակատարին` սահմանել ներքին վերահսկողության մեխանիզմ` հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բացառելու համար: Դպրոցներում իրականացվել են վերապատրաստումներ, աշխատակիցներն աջակցություն են ստացել ՏՄԱԿ-ի մասնագետների կողմից:

Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ` Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ` Վանաձորի թիվ 1 դպրոցի վերաբերյալ` Քր. Օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Հոգեկան ներգործությունը, որ կատարվել է անչափահասի նկատմամբ) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որ կատարվել է անչափահասի նկատմամբ), Վանաձորի թիվ 7 դպրոցի վերաբերյալ` Քր. Օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Հոգեկան ներգործությունը, որ կատարվել է անչափահասի նկատմամբ): Կատարվում են նախաքննություններ:

ԿԳՄՍՆ-ից ստացված գրության մեջ նշված է, որ քննչական վարույթ է նախաձեռնված նաև Վանաձորի թիվ 28 դպրոցի վերաբերյալ, որը նույնպես նախաքննության փուլում է:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը