Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 14-08-2024

Աշխատանք չկա, պարապ են մնում, անչափահասներին բռնության են ենթարկում. հարցում

Հայաստանում 2024 թ․ առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1032 քրեական վարույթ է քննվել, ինչը 333-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

2023 թ. 1-ին կիսամյակում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթ է քննվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել անցորդներին՝ ինչն է անչափահասների նկատմամբ ոտնձգությունների պատճառը։

Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ դա դաստիարակության պակասից է, քանի որ ծնողները երեխաների հետ քիչ են խոսում։

«Մարդկային արժեքների փոփոխությունը»,- ասաց մի կին։

Հարցին մեկ այլ քաղաքացի էլ այսպես պատասխանեց. «Եթե անչափահասներն իրենց նորմալ պահեն, բռնության չեն ենթարկվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին