Ներքին 4 ամիս առաջ - 13:53 03-06-2026

Ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերով ոչ մի կալանավորված մարդ չկա. անպատժելի են. Էդմոն Մարուքյան

Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են ծեծի ենթարկվել, տարբեր համայնքներում, տարբեր մարզերում. երեկ է դեպք եղել, այսօր է դեպք եղել և կապ չունի, թե որ քաղաքական ուժի հանդեպ է սա տեղի ունենում։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բնականաբար մենք խիստ դատապարտում ենք սա։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ մի իշխանություն, որը ասում էր, որ բռնությանը դեմ են և բռնությամբ չպետք է որևէ հարց լուծվի, այս իշխանության կողմնակիցները մարդկանց ինչ-որ տեղեր ծեծի են ենթարկվում, հարձակվում են մարդկանց վրա։ Բնականաբար, նրանք անպատժելի լինելու հանգամանքից են օգտվում, բայց ակնհայտ մի բան կա, որ այդ մարդիկ պետք է հասկանան, որ հունիսի 7–ից հետո հունիսի 8 կա, կյանք կա, ձեզ այնպես պահեք, այնպես ապրեք այս օրերը, որ ամսի 8–ից հետո գետինը չմտնեք, ձեր հարևանի, ձեր բարեկամի երեսին կարողանաք նայել, դա ի՞նչ պահվածք է։

Ավելին ասեմ, բա չեք հաշվո՞ւմ, որ այս իշխանությունը կարող է պարտվել ընտրություններով։ Այդ ժամանակ ի՞նչ եք անելու, այդ անպատժելիությունը չեք ունենալու։ Հետո ասել եք նոր իշխանություն եկել է, հետապնդումների է ենթարկվում նախկին իշխանության հետևորդներին։ Բա ձեզ նենց պահեք, որ չլինի նման բան։

Իրավապահ մարմինները, պարեկային ծառայությունը փոխանակ կանխեն նման դեպքերը, պտտվում են, տեսնեն մեր մեքենաները որտեղ են կանգնած, որ գան տուգանեն։ Մեռան տուգանք գրելով։ Ասենք, մեքենաների վրա ինչ-որ թիվ է գրած՝ 19-ը, Լուսավոր Հայաստանը 19-ն է, գալիս են, ասում են՝ վայ էս գովազդի օրենք է։

Փոխանակ գնաք հանցագործներին բռնեք, պտտվում եք, քարոզարշավի մեջ եղած մեքենաները բռնում, տուգանում եք, ու միայն ընդդիմության մեքենաները։

Դատապարտում են բոլոր այս դեպքերը և պահանջում եմ իրավապահ մարմիններից արագ կանխել այս ամեն ինչը և արագ կալանավորել, արագ տանել կալանքի։ Ինչու՞, որովհետև ցանկացած ընդդիմադիրի գործով կալանք է գնում։ Երեկվա դեպքերով դեռ ձերբակալված, կալանավորված մարդ չկա, մինչդեռ երկու հաղորդում է ներկայացվել երեկվա Մասիսի դեպքով»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 2–ին, Մասիս խոշորացված համայնքի Նոր Կյուրին բնակավայրում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում