Ներքին 7 ամիս առաջ - 18:53 12-02-2026

Վահագն Չախալյանի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը չքննեց միջնորդությունը

«Սրբազան պայքարի» գործով անցնող Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխվում։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը քննության առարկա չդարձնել, քանի դեռ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել։

Ըստ պաշտպանի ներկայացրած միջնորդության՝ ընտանիքը բնակվում է Քասախ գյուղում, 2 անչափահաս երեխաները Երևանում դպրոց են հաճախում, ինչը մեծ դժվարություն է դարձել ընտանիքի հոր ազատազրկումից հետո։

Չախալյանի ավագ որդին ուսանող է, որի տարեկան ուսման վարձը 950 հազար դրամ է, դուստրը մասնավոր դպրոցում է սովորում, տարեկան ուսման վարձն 850 հազար դրամ է, բացի այդ ընտանիքն ունի հիփոթեքային վարկ և այլևս չի կարողանում ժամանակին կատարել վճարումները։

Ընտանիքի ֆինանսական ամբողջ բեռը Վահագն Չախալյանի ուսերին է։

Պաշտպանը նաև ընդգծեց, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող 18 անձանցից այսօր ազատազրկված են մնում Բագրատ սրբազանն ու Վահագն Չախալյանը։

Դատարանը նշեց, որ այս հանգամանքներն արդեն ավելի վաղ ներկայացվել էին, և դատարանը որոշել էր, որ որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր