Ներքին 8 ամիս առաջ - 13:00 09-02-2026

Ինչպես է երևում իրավապահներին տրված պատվերը․ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում 7 և 15 թվերը 

Առաջիկայում, երբ անաչառ իրավապահները կփորձեն վերանայել ՔՊ օրոք գրված ակտերը, հարուցված քրգործերը, «բացահայտված» չարաշահումները, նրանց աչքից չպետք է վրիպի այս անչափ կարևոր դետալը. գրեթե բոլոր, այսպես կոչված, թալանի գործերով ակտով արձանագրված գումարները կա'մ 7 միլիոն (միլիարդ) է, կա'մ 15 միլիոն (միլիարդ)։

Ակնհայտ է, որ այդպես կարող է լինել մի դեպքում․ եթե վերադասը նախապես է ստուգող մարմնին (ԱԱԾ, ՊԵԿ, ՔԿ, այլ) հրահանգել, թե ինչքան պետք է գրվի (ըստ էության՝ նկարվի) թիվը։

«Սպայկա», «Նորֆոլկ քոնսալթինգ», ԶՊՄԿ, բազմաթիվ ֆիզիկական անձինք և ֆիրմաներ 2018թ հեղափոխությունից հետո տուգանվել են հենց 7 և 15 միլիոն կամ միլիարդ դրամ կամ դոլար։

7 և 15 թվերը Նիկոլ Փաշինյանը սիրում է շատ շուտվանից. դեռևս 2017 թվականի Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ասում էր, որ Տարոն Մարգարյանը 15 միլիարդ դրամ պակաս է գույքահարկ հավաքում, իսկ այն երևանցիները, ովքեր չեն վերցնի ընտրակաշառք, Փաշինյանը խոստանում էր 15 հազար դրամ փոխհատուցում։

Ստորև՝ մամուլում հրապարալված նյութերի մի մասը․

«Սպայկան» պետությանը պատճառել է 7 միլիարդ դրամ վնաս․ ՊԵԿ նախագահ
«Նորֆոլկ Քոնսալթինգն» այլևս չի աշխատում, նրա կողմից պետությանը պատճառված 7 մլն դոլարի վնասը վերականգնվել է
ԶՊՄԿ 15 միլիարդի ոդիսականը՝ մեկ դիպաշարով
Բացահայտվել է 7 միլիոն դոլարի խախտման նոր դեպք
Ավելի քան 7 միլիոն դրամի վնաս՝ հողային ռեսուրսներին. քրեական գործ է հարուցվել
Հորից 7 միլիոն դոլար են պահանջում, որդուն 6 մլն են տալիս
«Ժողովուրդ». 7 մլն դոլար կաշառք. Միխայիլ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացրել
Փայտյանի բիզնեսում՝ 15 մլն. դրամի խախտում
Կանխվել է շուրջ 15 միլիոն դրամի հափշտակության դեպք










Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում