Արտաքին 8 ամիս առաջ - 12:20 07-02-2026

ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանից ապրանքներ ներկրող ցանկացած երկրի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Մասնավորապես մաքսատուրքերը տարածվելու են ցանկացած երկրի վրա, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ապրանքներ է գնում Իրանից:

Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ քայլի նպատակն է երրորդ երկրներին հետ պահել Իրանի հետ առևտրային կապերը պահպանելուց, հատկապես էներգետիկայի, մետալուրգիայի և նավթաքիմիական ոլորտներում, որոնք շարունակում են մնալ Իսլամական Հանրապետության կառավարության եկամտի հիմնական աղբյուրները:

ԱՄՆ նախագահը լրագրողներին նաև հայտնել է, որ Թեհրանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին:

Բանակցություններից ժամեր անց Վաշինգտոնը հայտարարել էր նաև Իրանի նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։

Սև ցուցակում ներառվել է 14 ստվերային նավատորմ, որոնք, ըստ Պետդեպարտամենտի, զբաղվել են իրանական նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի տեղափոխմամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը