Ներքին 8 ամիս առաջ - 19:36 06-02-2026

Մարդկանց մասին իմ պատկերացումները խախուտ էին. Նազենի Հովհաննիսյանի անկեղծ ապրումները

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում անկեղծորեն պատմել է իր ապրումների մասին։ Նազենին բացահայտեց իր ներքին պայքարն ու այն հիասթափությունները, որոնք ապրել է վերջին տարիներին։

Հաղորդավարուհին խոստովանեց, որ մինչև 2021 թվականն իր համար չափազանց ծանր է եղել հասկանալ սեփական անձն ու այն ուղին, որով անցել է։ Նա անկեղծորեն նշեց, որ երկար ժամանակ չի ցանկացել համակերպվել այն մտքի հետ, որ իր պատկերացումները մարդկանց, ազգի ու գաղափարների մասին եղել են չափազանց խախուտ։

Նազենիի խոսքով՝ ինքը հաճախ գիտակցաբար «խմբագրել է» իրականությունը՝ տեսնելով մարդկանց իրական վերաբերմունքն ու վարքը, բայց փորձել է արդարացնել նրանց՝ ամեն ինչ վերագրելով սխալմունքի։

Անդրադառնալով հանրային ընկալումներին՝ նա շեշտեց, որ մի քանի բացասական օրինակով չի կարելի պատկերացում կազմել ամբողջ ազգի մասին, իսկ համացանցային ատելությունն ու բացասական մեկնաբանություններն ընդամենը առանձին անհատների ինքնահաստատման փորձեր են, որոնք չեն արտացոլում ազգի իրական էությունը։

Խոսելով անձնական ծանր ապրումների մասին՝ Նազենին պատմեց, որ 2020 թվականի պատերազմի շրջանում ունեցել է միայնության խոր զգացում և ներքին մեկուսացում։ Նա խոստովանեց, որ այդ օրերին իրեն թվում էր, թե աշխարհը փուլ է եկել և վրա է հասել իսկական ապոկալիպսիսը։

Հաղորդավարուհու այս ինքնախոստովանական մտքերը մեծ արձագանք են գտել հանրության կողմից՝ բացահայտելով նրա կյանքի ամենաբարդ ու շրջադարձային փուլերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը