Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:57 04-02-2026

Փաշինյանը երևի Ալիևի ծնունդն էլ է շնորհավորել, ժողովուրդը տեղյակ չէ. քաղաքագետ

Աբու Դաբիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են «դեմ առ դեմ» ձևաչափով։

Նշենք նաև, որ երեկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին։

«Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին՝ Իդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։ Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր երկրներին և ժողովուրդներին»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Այս հանդիպման, դրա ակնկալիքների ու հետևանքների մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ, որը նշեց, որ ոչինչ չպետք է ակնկալել այդ հանդիպումից, ու դրա տրամաբանությունը միայն նախընտրական է։

«Գոյություն ունի երևույթ, որ կոչվում է հիշողություն։ Դուք հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը 2018-2020 թվականներին ինչ էր անում։ Մի կանաչ գրքույկ էր վերցրել ձեռքը հեղափոխության 100 հաջողությունների մասին, և այդ 100 հաջողությունների մեջ նշված էր, որ Արցախի և Ադրբեջանի շփման գծում չեն կրակում։ Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո, Արցախում տեղի ունեցան ընտրություններ, Արայիկ Հարությունյանը դարձավ նախագահ, Նիկոլ Փաշինյանը գնաց, պարում էր Արցախում, ուրախանում էր, դրանից հետո եղավ պատերազմ, բայց մինչև պատերազմը այդ քարոզներներն էին խաղաղության մասին, որ ամեն ինչ լավ է, որ Դուշանբեում պայմանավորվել են, որ երբեք այդքան խաղաղ չի եղել։

Հիմա տեսեք, քանի որ Հայաստանն ինքը իր կարգավիճակով, այնուամենայնիվ, մի փոքր տարբերվում է Արցախից, միջազգայնորեն ճանաչվածության առումով, միայն Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ խաղաղություն է եկել, բավարար չեն, միջազգային տարբեր խաղացողներ պետք է ներդրում անեն այդ քարոզի մեջ, հիմա էլ այդ ներդրումներից մեկն է Աբու Դաբիում։ Իրեն մրցանակ են շնորհում, բայց ոչ ոք չի կարող հստակ երաշխավորված ասել, որ մեզ հետ տեղի չի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ Արայիկ Հարությունյանի ընտրվելուց հետո»,- նշում է Բենիամին Մաթևոսյանը։

Հարցին էլ, թե ինչ կասի այն մասին, որ Փաշինյանը շնորհավորել է Ալիևին, քաղաքագետը պատասխանեց․ «Կա 2 բառ՝ խաղաղություն, ընտրություններ, այս բառերի շրջանակներում է ամեն ինչ տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը ջրի պես պետք է հասարակությանը հրամցնի խաղաղություն ասվածը, ինքը նաև պետք է իր միջազգային գործընկերների հետ հարաբերվելիս դա ցույց տա, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի հետ հարաբերություններում։ Ես, օրինակ, ընդհանրապես զարմացած չեմ լինի, եթե վերջերս Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ իրականում Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորած լինի Ալիևին, ուղղակի դրա մասին հանրությանը չէին տեղեկացրել»։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել էր ԱՄԷ։ Այսօր՝ փետրվարի 4-ին, նա Աբու Դաբիում մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ