Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 6 ամիս առաջ - 12:08 04-02-2026

Ալեն Սիմոնյանը «զադնի է դրել», Վրթանեսը՝ «ադրբեջանական թեմի» առաջնորդ. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում մեկնարկել է ներքին ակտիվ քարոզչական փուլը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական՝ 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։

«Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ աղբյուրները փոխանցում են, որ ՊԵԿ ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանը հրավիրվել և հարցաքննվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում՝ Երևան–Մոսկվա ուղղությամբ տեղափոխվող ոսկու ձուլակտորների մասին վարույթների շրջանակում։
«Ժողովուրդ»-ին Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան ասել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթներով հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։
Հավելենք, որ համակարգում լուրջ խմորումների մասին են ակնարկում՝ մտավախություն հայտնելով, որ իրավապահները փորձում են մաքրել հնարավոր պատասխանատվությունից որոշ բարձրաստիճան պաշտոնյաների։

«Իրավունք» թերթը հայտնում է. «Արցախի թեմի ուրացած ու այլեւս մերժված առաջնորդ Վրթանես Սրբազանը մտերիմների մոտ սկսել է տարածել, թե շատ շուտով իրենց տասնյակը հաջողության է հասնելու։
Կշտամբանքներին, թե ոնց կարողացար ուրանալ Վեհափառին վերջինս առանց ամոթի այսպես է պատասխանել.«Լավ եմ արել»։

Չնայած, երբ Վրթանեսը ծառայում է Նիկոլին, ով Արցախը համարում է Ադրբեջան, նշանակում է, որ իրեն պետք է որ համարի «ադրբեջանական» թեմի առաջնորդ: Իսկ «ադրբեջանական» թեմի առաջնորդը, իհարկե, միշտ էլ կուրանա Ամենայն Հայոց Հայրապետին»։

«Հրապարակ»․ թերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն էլ է մեկնելու իր «լյուբիմչիկ» պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր եռօրյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Եվս 7 հոգի աշխատակազմից են։ Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձեւակերպումներից։ Նախօրեին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, եւ չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արեւմուտքից փող պոկելու եւ ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին։

«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՔՊ-ական մեծամասնությունն ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում երեկ հավանության արժանացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որում վտանգավոր փոփոխություններ են ներառված։ Ըստ դրանց՝ արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, պոռնկագրության տարածումը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ