Արտաքին 8 ամիս առաջ - 22:55 29-01-2026

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիների նկատմամբ՝ Ռուսաստանին ենթադրյալ աջակցության համար

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս ֆիզիկական անձանց և վեց կազմակերպությունների նկատմամբ՝ Ռուսաստանին ենթադրյալ ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:

Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Իրանի ռազմական աջակցությունը Ռուսաստանին շարունակում է ուղղակի սպառնալիք ներկայացնել ԵՄ անվտանգության համար։ Այսօր ԵՄ Խորհուրդը նաև սահմանափակող միջոցներ է կիրառել չորս անհատների և վեց կազմակերպությունների նկատմամբ՝ ԵՄ հատուկ պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում, հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի պետական ​​​​հովանավորությամբ անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ծրագրին»,- հաղորդվում է Խորհրդի կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը