Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:17 29-01-2026

Իրենք պիտի ծառայեն, որ ժողովուրդը հանգիստ քնի. զինակոչիկի տատ

Երգ ու պարով, մի քիչ էլ հուզմունքով ու մայրական աղոթքներով են Շիրակի մարզի զինակոչիկները մեկնում ծառայության։

Զինակոչիկներից մեկի տատը Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «Իրենք պիտի ծառայեն, որ ժողովուրդը հանգիստ քնի։ Հպարտ ենք, որ զինվոր բալա ունենք»։

Ավանդույթի համաձայն՝ զինակոչիկները ծառայության են մեկնում Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակից։ Այսօր այս տարվա ձմեռային զորակոչն էր։

Հիշեցնենք, որ այս տարվա ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի 7–ին և նախատեսված է ավարտվել հունվարի 31–ին։

Նշենք, որ 2026 թ. հունվարի 1-ից հետո զորակոչվածները ծառայելու են ոչ թե 24 ամիս, այլ 18 ամիս (այսինքն՝ 1.5 տարի)։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին